կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր

ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 8-ին հերթական չհայտարարված այցն են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր` ծանոթանալու այնտեղ պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակին:
 
Հաստատությունում պահվող անձանց պահման պայմաններին, խնամքին և բուժմանը ծանոթանալու նպատակով աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել հոգեթմրաբանական դիսպանսերի տնօրենի և աշխատակիցների, ինչպես նաև այնտեղ պահվող անձանց հետ:
 
Նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների մի մասը լուծում է ստացել, սակայն շենքային անբարենպաստ պայմանների, այդ թվում՝ ժամանցի և տեսակցությունների սենյակների բացակայության հարցը դեռևս մնում է անփոփոխ:
 
Պաշտպանը մեկ անգամ ևս լիազոր մարմինների ուշադրությունն է հրավիրում հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պատշաճ ապահովմանը` կոչ անելով առաջին հերթին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հաստատության շենքային պայմանների հիմնային բարելավման ուղղությամբ:

  • Կիսվել: