ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ Մարտունու շրջանի  երկու համայնք ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ

ԱՀ Մարտունու շրջանի երկու համայնք ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ

Մարտունու շրջանի  Բերդաշեն ու Եմիշճան համայնքներն երեկվանից  շուրջօրյա ջրամատակարարում ունեն։

Այս մասին տեղեկացանք «Ջրամատակարարում» ՓԲ ընկերությունից՝ մանրամասնելով, որ իրականացվել են արտեզյան հորերի հորատում և կառուցվել նոր արտաքին ջրագիծ, որը սնուցում է երկու համայնքները։ Մինչ այդ հոսող աղբյուրի դեբետը չէր բավարարում լիարժեք ջրամատակարարման համար:
 
Կառուցապատման աշխատանքներն ավարտելուց հետո արտեզյան հորերի և ջրագծի շահագործումը հանձնվել է «Ջրամատակարարում» ՓԲ ընկերությանը:

  • Կիսվել: