ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ժամանակավորապես կկասեցվի նախադպրոցական հաստատությունների և դպրոցների երկարօրյա ռեժիմով աշխատանքը. ԱՀ ԿԳՄՍՆ

Ժամանակավորապես կկասեցվի նախադպրոցական հաստատությունների և դպրոցների երկարօրյա ռեժիմով աշխատանքը. ԱՀ ԿԳՄՍՆ

ԱՀ ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.

Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։

Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

  • Կիսվել: