շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024

ԱՀ կառավարությունը սկսել է սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման գործընթացը

ԱՀ կառավարությունը սկսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման գործընթացը:

ԱՀ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ ծրագրի առաջին փուլով՝ «Արցախբանկ» ՓԲԸ -ից, փոխհատուցում կտրամադրվի առաջին 954 դիմումատուին, այնուհետև գործընթացը կշարունակվի 2022 թվականի հունվարից:

Ծանուցումները կստանաք նաև SMS հաղորդագրությամբ, որից հետո պարտադիր է բանկ ներկայանալ անձնագրով:

  • Կիսվել: