հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՀ կառավարությունը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն 2021 թ․ N 705  ծրագրի շահառուները

ԱՀ կառավարությունը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն 2021 թ․ N 705 ծրագրի շահառուները

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ կառավարության 2021 թվականի հուլիսի 2-ի N 705 ծրագրի շահառուները պետք է ներկայացնեն հետևալ փաստաթղթերը։

✅ընտանիքի չափահաս անձի անձնագրի (հաշվառման էջով) պատճենը.
✅անչափահաս երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
✅ընտանիքի անդամին հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը.
✅ամուսնության վկայականի պատճենը (ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի վճռի պատճենը).
✅տեղեկանք ընտանիքի կազմի մասին.
✅տեղեկանք մշտական հաշվառման և փաստացի բնակության վայրերից.
✅բնակտարածքի (այդ թվում` պատերազմական գործողությունների հետևանքով կորցրած) սեփականության վկայականի պատճենը.
✅ընտանիքի անդամի՝ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում՝ անձի զոհվելու (մահանալու) մասին զինկոմիսարիատից կամ ԱՀ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը.
✅ընտանիքի անդամի՝ անժամկետ հաշմանդամ ճանաչված լինելու կամ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխա լինելու դեպքերում՝ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
✅ընտանիքի յուրաքանչյուր անդամին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքի վերաբերյալ տվյալների, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո բնակտարածքի օտարման մասին տեղեկանք(ներ)ը.
✅անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:
 

  • Կիսվել: