շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ դատախազությունը հայտարարություն է տարածել Պարետի որոշման կատարումն ապահովող միջոցառումների մասին

ԱՀ դատախազությունը հայտարարություն է տարածել Պարետի որոշման կատարումն ապահովող միջոցառումների մասին

ԱՀ դատախազությունը ԱՀ Պարետի ապրիլի 13-ի թիվ 3 որոշման կատարումն ապահովող միջոցառումների մասին հայտարարություն է տարածել:

ԱՀ դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին Արցախի Հանրապետության Պարետի ապրիլի 13-ի թիվ 03 որոշման պահանջների կատարումն ապահովելու, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով նվազեցվել է ինչպես աշխատանքի ներկայացող դատախազների և աշխատակազմի ծառայողների թիվը, այնպես էլ աշխատանքային ժամերը:

Դատախազության գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար աշխատանքի վայր ներկայանալը սահմանափակված դատախազները և աշխատակազմի ծառայողները իրենց ծառայողական պարտականությունները կատարելու են հեռավար/առցանց եղանակով:

Վերոհիշյալ սահմանափակումը կիրառվելու են մինչև ընթացիկ տարվա մայիսի 12-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ դատախազությունում շարունակվում է պահպանվել նաև քաղաքացիների ընդունելության և առձեռն դիմումներ կամ բողոքներ ստանալու սահմանափակումները:

Միաժամանակ նշենք, որ Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում դատախազությանը դիմումներ, բողոքներ և առաջարկություններ ներկայացնելու քաղաքացիների իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու համար դատախազությունում գործում են հետևյալ հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները.

ԱՀ գլխավոր դատախազություն՝ հեռ. +(37447) 943245, e-mail` [email protected],

Ստեփանակերտ քաղաքի դատախազություն՝ հեռ. +(37447) 97-00-11, e-mail` [email protected],

Ասկերանի շրջանի դատախազություն՝ հեռ. +(37447) 67-71-77, e-mail` [email protected],

Մարտակերտի շրջանի դատախազություն՝ հեռ. +(37447) 42-14-00, e-mail` [email protected],

Շահումյանի շրջանի դատախազություն՝ հեռ. +(37497) 387811, e-mail` [email protected],

Քաշաթաղի շրջանի դատախազություն՝ հեռ. +(37447) 75-22-44, e-mail` [email protected],

Շուշիի շրջանի դատախազություն՝ հեռ. +(37447) 73-17-11, e-mail` [email protected],

Հադրութի շրջանի դատախազություն՝ հեռ. +(37447) 55-17-18, e-mail` [email protected],

Մարտունու շրջանի դատախազություն՝ հեռ. +(37447) 82-21-12, e-mail` [email protected]:

Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը կիրականացվի հետևյալ կապի միջոցներով՝ հեռախոս` +(37447)945294, e-mail` [email protected]:

  • Կիսվել: