չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն ժամանակավոր դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունը

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն ժամանակավոր դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունը

Պայմանավորված 40 հազարական դրամների տրամադրման ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ծավալով` ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում մինչև ընթացիկ տարվա  օգոստոսի 1-ը քաղաքացիների ընդունելություն չի կատարվի:  

Այս մասին տեղեկացնում է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն, որտեղից մանրամասնել են, որ քաղաքացիները  դիմումները կարող եք ներկայացնել հետևյալ եղանակներով՝ ու ղարկել նամակ [email protected] էլ. փոստի հասցեին, իսկ  հաղորդագրություն՝  Կոմիտեի ֆեյսբուքյան էջին, ինչպես նաև զանգահարել 047- 92-20-90 հեռախոսահամարին:

  • Կիսվել: