ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ ԱԺ քաղաքական ուժերի ղեկավարները բրյուսելյան եռակողմ հանդիպման վերաբերյալ հանդես կգան համատեղ հայտարարությամբ

ԱՀ ԱԺ քաղաքական ուժերի ղեկավարները բրյուսելյան եռակողմ հանդիպման վերաբերյալ հանդես կգան համատեղ հայտարարությամբ

Այսօր՝ մայիսի 23-ի երեկոյան, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների հանդիպում: Հանդիպմանը քննարկվել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներն ու արձագանքները:

Քաղաքական ուժերն իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել նշված հանդիպման վերաբերյալ:

Պատրաստվում է համատեղ հայտարարություն, որը կհրապարակվի առաջիկայում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ 

Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: 

 

 

  • Կիսվել: