հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է հրավիրել

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է հրավիրել

Մարտի 25-ին ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հերթական նիստը, որը վարում էր Սևակ Աղաջանյանը։

 Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգում ««Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։

Օրինագծով առաջարկվում է «Հարկադիր կատարման մասին» օրենքում՝ որպես դրամական գումար, որի վրա բռնագանձում տարածվել չի թույլատրվում, սահմանել նաև Արցախի Հանրապետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը։

ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվելու է անձանց տրամադրվող սոցիալական աջակցությունների վրա բռնագանձում չտարածելը։
Նախագծի վերաբերյալ պատգամավորների բարձրացրած առաջարկների և հարցերի շուրջ հեղինակը պարզաբանումներ է տվել։

Նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվելու է ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը։

  • Կիսվել: