ԱՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահի 97-ամյակը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը 97-ամյակի առթիվ շնորհավորել է ԼՂՀ Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանին։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
ԱՀ ԱԺ նախագահի շնորհավորական խոսքում նշված է.
«Հարգարժա΄ն Սերգեյ Երեմի
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում ենք Ձեզ 97-ամյա տարեդարձի կապակցությամբ:
Այսօր՝ 76 տարի անց, Դուք անանց հպարտությամբ եք վերհիշում Մեծ հայրենականում արցախահայության ցուցաբերած հերոսություններն ու սխրագործությունները, որոնք արձագանք են գտել Ձեր հեղինակած «Արցախ-Ղարաբաղը Մեծ հայրենականում/1941-1945թթ/» գրքում:
Անուրանալի է Ձեր ազգօգուտ գործունեությունը:Այսօր էլ շարունակում եք ձեր հայրենանվեր ու եռանդուն աշխատանքը վետերանների միությունում՝ լինելով Ձեր գործի անմնացորդ նվիրյալը:
Մենք պարտական ենք Ձեզ՝ Ձեր մարտական և աշխատանքային սխրանքի համար:
Վերստին շնորհավորելով Ձեր ծննդյան տարեդարձը ՝ մաղթում ենք քաջառողջություն, անսպառ ուժ ու ավյուն, որպեսզի դեռ երկար տարիներ Ձեր փորձը, գիտելիքներն ու իմաստնությունը փոխանցեք երիտասարդ սերնդին»:


