ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է «Արցախի ժողովրդավարություն կուսակցություն» խմբակցության պատգամավորներին

ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է «Արցախի ժողովրդավարություն կուսակցություն» խմբակցության պատգամավորներին

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 22-ին հանդիպել է «Արցախի ժողովրդավարություն կուսակցություն» խմբակցության պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի պատասխանատուների հետ՝ տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Քննարկվել են ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստին պատգամավորների մասնակցության շուրջ օրերս ստեղծված տարաձայնություններին վերաբերող հարցեր:

Խորհրդարանի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմիններին՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար:

  • Կիսվել: