ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Օգոստոսի 26-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։

 Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից՝ խորհրդարանի ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին նախատեսվող ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական նիստ գումարելու և օրակարգ ձևավորելու մասին։

Ձևավորվող օրակարգում կընդգրվեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր։ Քննարկվել է նաև ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00 –ին, Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված հանրահավաքի կազմակերպմանը։

  • Կիսվել: