շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՀ ԱԺ-ն հարկային արտոնություններին առնչվող օրենքների նախագծերի փաթեթ է ընդունել

ԱՀ ԱԺ-ն հարկային արտոնություններին առնչվող օրենքների նախագծերի փաթեթ է ընդունել

Այսօր՝ փետրվարի 4-ին, ԱՀ Ազգային ժողովի նիստում ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը խորհրդարանականների ուշադրությանն է ներկայացրել հարկային արտոնություններին առնչվող  օրենքների նախագծերի փաթեթ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
 
Վերջինս նշեց, որ հարկային արտոնությունների  փաթեթում ներառել են գլխադասային հանձնաժողովի նիստում առաջարկած փոփոխություններն ու լրացումները տեղահանված բնակիչների գույքահարկի և հողի հարկի մասով:
 
Գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց փաթեթների վերաբերյալ հանձնաժողովի արձանագրած դրական եզրակացությունը և հանձնաժողովի առաջարկությունը ԱԺ կանոնակարգ օրենքի 75-րդ հոդվածի պահանջներին համաձայն հարցի քննարկման 2-րդ ընթերցման ժամկետը մինչև ս.թ. փետրվարի 8-ը սահմանելու մասին: Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետի սահմանման մասին հարցին:

  • Կիսվել: