երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը

ԱՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարված ԱԺ հերթական նիստում 30 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագիծը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հիմնական զեկուցողի առաջարկով՝ ԱԺ կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ նախատեսված գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել է մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ն:

  • Կիսվել: