երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

Դեկտեմբերի 22-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Քննարկվել են ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, ինչպես նաև ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին » օրենքների նախագծերի փաթեթը:
 
May be an image of 1 հոգի, sitting և ներսումը
«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ կրաքարի հանքավայրերի շահագործումից առաջացող ընդերքօգտագործման թափոնների մասով բնապահպանական վճարի դրույքաչափը նվազեցվում է՝ 1 տարվա համար սահմանելով 90 դրամ:
 
Օրինագիծը ներկայացնելով` ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը նշել է, որ օրենքի ընդունմամբ ակնկալվում է կրաքարի ինքնարժեքի իջեցում:
May be an image of 1 հոգի և standing-ը
ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը օրինագիծը քվեարկության է դրել: 4 կողմ ձայնով այն հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի քննարկմանը:
 
««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիք սահմանել 65 տարին, իսկ տարիքը լրանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ թույլատրել հարկային ծառայողին մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:
May be an image of 3 մարդ, people standing, people sitting և ներսումը
 
Առաջարկվում է նաև մի շարք թափուր հաստիքների համար սահմանված փակ մրցույթը փոխարինել բաց մրցույթով, իսկ փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջան անցնող անձին այդ մասին հայտնել գրավոր՝ փորձաշրջանի ավարտից երեք օր առաջ՝ գործող մեկ շաբաթի փոխարեն:
 
Օրինափաթեթի ընդունմամբ հստակեցվելու են կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամկետները և հարկային ծառայողների խրախուսանքի տեսակները:
 
Փոփոխությունների արդյունքում բարձրանալու է հարկային ծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, հստակեցվելու են օրենքում առկա անհստակությունները և տերմինաբանական անհամապատասխանությունները:
May be an image of 5 մարդ, people standing, people sitting և ներսումը
Օրինափաթեթն Ազգային ժողովի փորձագիտական ծառայության եզրակացությամբ չի հակասում ԱՀ Սահմանադրությանը: Այն ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվելու է խորհրդարանի հերթական նիստին:

  • Կիսվել: