հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի։Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ-ի մամուլի ծառայությունը։

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2022 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 16:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով՝

 «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ։

Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյան։

  • Կիսվել: