ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում կգործի արագ արձագանքման զանգերի կենտրոն
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն։
Զանգահարեք 114 կարճ համարին, եթե ունեք սոցիալական ոլորտի վերաբերյալ հարցերի պարզաբանման կարիք՝
- Սոցիալական աջակցության գործող ծրագրեր
- Ընտանիքի անապահովության գնահատմանն առնչվող հարցեր
- Կենսաթոշակներին, նպաստներին առնչվող հարցեր
- Հաշմանդամության սահմանման, վերանայման և աջակցող միջոցներին առնչվող հարցեր
- Աշխատանքի տեղավորման, զբաղվածության ծրագրերին առնչվող հարցեր։
Զանգերի կենտրոնն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 9։00-21:00-ը»,- ասված է հայտարարության մեջ: