ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարարությունը՝ դպրոցահասակ երեխաներին  20 000-ական դրամի չափով տրվող աջակցության ծրագրի մասին

ԱՀ աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարարությունը՝ դպրոցահասակ երեխաներին  20 000-ական դրամի չափով տրվող աջակցության ծրագրի մասին

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից հայտնում են, որ դպրոցահասակ երեխաներին  20 000-ական դրամի չափով տրվող աջակցության ծրագիրը մարտի 1-ից չի գործելու։ Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է․

"Ի գիտություն նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20 000-ական դրամի չափով աջակցության ծրագրի այն շահառուների, ովքեր դեռևս չեն օգտվել օժանդակությունից

Տեղեկացնում ենք, որ գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը:

Հորդորում ենք նշված ժամանակաընթացքում երեխայի ծննդյան վկայականով կամ եթե երեխան ունի անձնագիր՝ ծննդյան վկայականով ու անձնագրով (հնարավոր անճշտություններից խուսափելու նպատակով) մոտենալ Հայաստանի Հանրապետությունում՝ Հայփոստի, իսկ Արցախում՝ Արցախփոստի բաժանմունքներ՝ ստանալով հասանելիք գումարը:

Մարտի 1-ից հետո ծրագիրն այլևս չի գործի:

Հորդորում ենք չհապաղել՝ հասանելիք գումարը չկորցնելու համար"։

 

  • Կիսվել: