ԱՀ արտգործնախարարության համառոտ տեղեկագիրը` նաև ռուսերեն տարբերակով
Լույս է տեսել «Ղարաբաղյան հարցը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը․ փաստեր ու խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ» համառոտ տեղեկագրի ռուսերեն տարբերակը։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն բարերարներին, ովքեր մշտապես և մասնավորապես այս անգամ, աջակցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ համեստորեն նախընտրելով չհրապարակայնացնել իրենց անունները։