երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՀ առողջապահության նախարարը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նախարարության խորհրդատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ

ԱՀ առողջապահության նախարարը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նախարարության խորհրդատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ

Արցախի Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն նախարարության խորհրդատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Ողջունելով ներկաներին, նախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին այս օրերին իրենց մասնագիտական փորձով հանձնաժողովի գործունեությանը աջակցելու համար։
Խորհրդակցության ընթացքում նախարարության իրավաբանական և լիցենզավորման բաժնի վարիչ Լուսինե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարի կողմից հաստատված խորհրդատուների աշխատակարգը։

Տեղի է ունեցել շրջափակման պայմաններում սահանափակ գործառույթների իրականացման և ընթացիկ աշխատանքերի կարգավորման վերբերյալ քննարկումներ։ Խորհրդատուները բարձրացրել են մի շարք հարցրեր, ինչպես նաև հանդես եկել առաջարկություններով։

Խորհրդակցության վերջում նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և հավելել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ։

  • Կիսվել: