կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՀ առողջապահության նախարարն այցելել է «Հակապալարախտային դիսպանսեր», «Հոգեթմրաբանական դիսպանսեր» և «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան»

ԱՀ առողջապահության նախարարն այցելել է «Հակապալարախտային դիսպանսեր», «Հոգեթմրաբանական դիսպանսեր» և «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան»

Դեկտեմբերի 29-ին ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ  աշխատանքային այցով եղել է ԱՀ ԱՆ «Հակապալարախտային դիսպանսեր», «Հոգեթմրաբանական դիսպանսեր» և «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ներում։ Գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել է բուժհիմնարկներով, ծանոթացել շենքային պայմաններին և նյութատեխնիկական հագեցվածությանը։

Այցերի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ նաև բուժանձնակազմների հետ, քննարկվել են ճիշտ և արդյունավետ բժշկական օգնության կազմակերպման, մասնագետների վերապատրաստման, դեղորայքային ու բժշկական պարագանների ապահովվածության վերաբերյալ մի շարք հարցեր։ Նախարար Սամվել Ավետիսյանը հանձնարարել է գործադիր տնօրեններին ներկայացնել բուժհիմնարկների զարգացման մեկամյա ծրագիր, ինչպես նաև իր երախտիքի խոսքն ուղղել մասնագետներին և պարտավորեցրել շարունակել աշխատանքները առավել բարձր ոգով:

 

  • Կիսվել: