հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՀ Առողջապահության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ԱՀ Առողջապահության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Այսօր Արցախի առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն նախարարության խորհրդատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
 
Նախարար Սամվել Ավետիսյանը պատվոգրեր է հանձնել ԱՀ Առողջապահության նախարարության ընդհանուր վիրաբուժության գծով խորհրդատու Վարդան Իշխանի Ղուկասյանին, ԱՀ Առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Մանուշակ Ալեքսանդրի Սարգսյանին և ԱՀ Առողջապահության նախարարության ներքին հիվանդությունների գծով խորհրդատու Լյուդմիլա Լևոնի Գրիգորյանին և հույս հայտնել, որ իրենց մասնագիտական փորձով մշտապես կաջակցեն հանձնաժողովի գործունեությանը։
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մի շարք առանցքային հարցեր, այնուհետև նախարար Սամվել Ավետիսյանը ներկայացրել է նախարարության խորհրդատուների նոր կազմը և նշել, որ հատկապես այս պատասխանատու օրերին պետք է աշխատել թիմային և ի նպաստ համակարգի արդյունավետ աշխատանքների կազմակերպմանը։

  • Կիսվել: