չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՀ արևելյան սահմանագոտում հակառակորդը խախտել է հրադադարը. ՊԲ ժամկետային զինծառայողը հրազենային գնդակային վիրավորում է ստացել

ԱՀ արևելյան սահմանագոտում հակառակորդը խախտել է հրադադարը. ՊԲ ժամկետային զինծառայողը հրազենային գնդակային վիրավորում է ստացել

Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:

Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

 

 

 

  • Կիսվել: