հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՀ ԱԻՊԾ-ում հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել

ԱՀ ԱԻՊԾ-ում հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ, ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և հրշեջ փրկարարների մասնակցությամբ անց է կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի նպատակն է ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, կատարելագործել ունեցած հնարավորությունները, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, կատարելագործել հրշեջ- փրկարարների աշխատանքը` որոնողափրկարարական, հրդեհաշիջման և վերին հարկերում գտնվող տուժածներին պատգարակի միջոցով դուրսբերման աշխատանքների իրականացման ժամանակ:

Հետախուզությանը զուգահեռ կատարվել է մարտական բացազատում:

Պայմանական հրդեհի վայրում փրկարարներն իրականացրել են մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, տարահանման-փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ահազանգում, ուժերի և միջոցների ներգրավվում, հրդեհի վայրի հետախուզության անցկացում, իրավիճակի գնահատում:

Ամփոփելով ուսումնավարժության արդյունքները՝ շտաբի ավագ սպան, պլանավորման և պատրաստության բաժնի, ինչպես նաև ՓՈՒՎ սպաները ընդգծել են նկատված թերությունները, արձանագրել բացթողումները: Դրանց շտկման ուղղությամբ հավելյալ աշխատանքներ կիրականացվեն:

Ուսումնական վարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 14-ը, որին կմասնակցեն բորոր ԱԱՀՍ և ՀՓՄ խմբերը:

  • Կիսվել: