ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ ԱԻՊԾ շրջանային բաժիններում նախօրեին չորս ահազանգ է ստացվել հրդեհի բռնկման վերաբերյալ

ԱՀ ԱԻՊԾ շրջանային բաժիններում նախօրեին չորս ահազանգ է ստացվել հրդեհի բռնկման վերաբերյալ

Հուլիսի 20-ին ժամը 10:19-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի տարածքում այրվում է չոր խոտատարածք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ մանրամասնելով, որ ահազանգին արձագանքելով՝ ժամը 10:20-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն հենակետից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:32-ին, լիկվիդացվել` ժամը 10:42-ին: Հրդեհի հետևանքով այրվել է չոր խոտատարածք, թփուտներ և աղբ:

Նույն օրը՝ ժամը 10:38-ին, Մարտունու շրջանի ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքի տարածքում՝ հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 10:39-ին Մարտունու շրջանի Սպիտակաշեն հենակետից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:52-ին, լիկվիդացվել` ժամը 10:58-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 2 հա չոր խոտատարածք և հնձած դաշտեր: Սպիտակաշեն համայնքի չոր խոտատարածքում բռնկված հրդեհի մեկ այլ դեպքի ահազանգ էլ ստացվել է ժամը 11:51-ին: Համայնքում տեղակայված հենակետից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո, հրդեհաշիջման աշխատանքները անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար, ժամը 12:01-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:45-ին, լիկվիդացվել` ժամը 13:10-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 20հա չոր խոտատարածք թփուտներ և հնձած դաշտեր: Հրդեհաշիջմանը մասնակցել է մեկ տրակտոր:

Հուլիսի 20-ին ժամը 16:03-ին ահազանգ է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի «Արևձոր» կոչվող տեղանքում՝ հրդեհ է բռնկվել և այրվում է չոր խոտածածկ տարածք Ժամը 16:04-ին Մարտակերտի հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, լիկվիդացվել` ժամը 16:21-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ ՝ 200մ2 չոր խոտատարածք: Արձանագրված հրդեհի դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Հաշվի առնելով անոմալ եղանակային պայմանները ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:

  • Կիսվել: