կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանի և Արցախի նախկին արտգործնախարարների հետ

ԱՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանի և Արցախի նախկին արտգործնախարարների հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի և ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, Արցախի սուբյեկտայնության բարձրացմանն առնչվող հարցեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: