չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Մոսկվայում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները

ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Մոսկվայում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները

Հունիսի 21-27-ը ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳ նախարարությունից։

Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում նա հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, ՌԴ հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ 

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: