հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԳՆ-ն հերքում է ժնևյան հանդիպման վերաբերյալ Վիտալի Բալասանյանի պնդումները

ԱԳՆ-ն հերքում է ժնևյան հանդիպման վերաբերյալ Վիտալի Բալասանյանի պնդումները

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի պնդումները, դրանք որակել սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրություններ։

Հիշեցնենք՝ Վիտլի Բալասանյանը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպման ընթացքում «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում եղել է Բալասանյանի կողմից բարձրաձայնված հարցերը, Աննա Նաղդալյանը պատասխանեց․

«Մենք ևս մեկ անգամ խստագույնս հերքում են նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները։

Մենք ևս մեկ անգամ խստագույնս հերքում են նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները: 

Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց»։

 

 

  • Կիսվել: