կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աղդամում բացվեց ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Աղդամում բացվեց ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Լեռնային Ղարաբաղում՝ Աղդամում, բացվել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, որը վերահսկելու ԼՂ-ում կրակի դադարեցման պահպանումը, հայտնում է TASS-ը։

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ինչպես նաեւ Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն:

Տարածքի ընդհանուր մակերեսը, որտեղ  տեղակայված է կենտրոնը, կազմում է մոտ 4 հա։ Տարածքում գտնվում են 65 մոդուլային տիպի ծառայողական տարածք և բնակության համար նախատեսված տարածքներ, որոնք ապահովված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Տարածքը ցանկապատված է, տեղադրված է չորս դիտարկման աշտարակ, կազմակերպվել է շուրջօրյա պահպանություն: Համատեղ մոնիթորինգային կենտրոնի պահպանությունն իրականացնելու է ադրբեջանական բանակը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի բանակցությունների արդյունքում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: