երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Աղավնո, Բերձոր և ներքին Սուս համայնքներում քաղաքացիական բնակչություն չկա. Հայկ Խանումյան

Աղավնո, Բերձոր և ներքին Սուս համայնքներում քաղաքացիական բնակչություն չկա. Հայկ Խանումյան

Քաշաթաղի շրջանի երեք բնակավայրերում իրականացվել է բնակիչների տարհանում, քանի որ նոր երթուղով պայմանավորված այդ բնակավայրերի բնակիչները լուրջ վտանգի մեջ կհայտնվեին: Այս մասին Արցախի TV-ի «Օր հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Աղդամի բնակավայրերում չի իրականացվել բնակչության տարհանում, որի պատճառով էլ ադրբեջանցիները ծեծել և ստորացրել են նրանց:

«Մինչև այսօր պետական որևէ կառույց պատասխանատվություն չի կրել այդ մարդկանց տարհանումը չկազմակերպելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ օգոստոսին 25-ից Գորիս-Ստեփանակերտ երթուղին չի փոխվել, Խանումյանը ասաց, որ նախնական տվյալներով սեպտեմբերի առաջին շաբաթում երթևեկությունը կիրականացվի նոր երթուղով:

«Երբ վերջանա այլընտրանքային ճանապարհի մեր հատվածի շինարարությունը, և ռուսական հենակետերը ամբողջությամբ կտեղափոխվեն այդ հատված, այդ ժամանակ էլ երթուղին կփոխվի»,-ասաց նա:

Հարցին՝ կան ենթակառուցվածքներ, որոնք շարունակում են մնալ Բերձորի միջանցքում, ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը, Խանումյանը վստահեցրեց, որ հեռախոսակապի հարցը արդեն լուծված է:

«Էլեկտրագծերի կառուցման աշխատանքները շարունակվում են, իսկ գազի հետ կապված այլ լուծում պետք է փնտրել: Մինչև այդ լուծումը գտնելը, գազատարը կանցնի այն մասով, որով այժմ է անցնում»,- ասաց նա:

  • Կիսվել: