կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը ստիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրաժարվել Լեռնային Ղարաբաղ այցից

Ադրբեջանը ստիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրաժարվել Լեռնային Ղարաբաղ այցից

Ադրբեջանի իշխանությունները ստիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրաժարվել Լեռնային Ղարաբաղ այցից։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վերջերս տեղեկություն տարածվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է դեպի Ղարաբաղ ճանապարհորդելու Ադրբեջանի առաջարկած երթուղին։ Տեղեկատվության մեջ ասվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեռնային Ղարաբաղ այցելելու հայտ է ներկայացրել և համաձայնել է պաշտոնական Բաքվի առաջարկին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստերի գնահատման առաքելությունը Աղդամով մեկնի Ստեփանակերտ՝ փաստելու «հայկական օկուպացիայի ժամանակ ավերածությունները»։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է այս առաջարկը՝ ցանկություն հայտնելով գնալ Ստեփանակերտ միայն այս քաղաքի հուշարձանների վիճակը գնահատելու համար։

«Սակայն պարզվեց, որ ճշմարտությունն այնքան էլ այդպիսին չէ։ APA-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ադրբեջանական կողմին տեղեկացրել է, որ օկուպացիայից ազատագրված տարածքներում ստուգելու են ընդամենը երկու հուշարձան, որից հետո անմիջապես գնալու են Խանքենդի (Ստեփանակերտ)։ Սրան դեմ էր Ադրբեջանը։ Ադրբեջանական կողմը նման պայմաններում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան անվանել է ոչ անկեղծ և ոչ թափանցիկ։ Այսպիսով, Ադրբեջանը չի ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պայմանը»,- գրում են լրատվամիջոցները։

Այսպիսով, Ադրբեջանը, որը 30 տարի խոչընդոտում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը Լեռնային Ղարաբաղ, շարունակում է նույն քաղաքականությունը։ Ադրբեջանական իշխանությունները կազմակերպությանը ընտրության առջեւ են կանգնեցրել՝ կա՛մ ադրբեջանական դիրքորոշման քարոզչություն, կա՛մ այցից հրաժարում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: