շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թշնամին Շուշիից անկանոն կրակոցներ է արձակել, հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Թշնամին Շուշիից անկանոն կրակոցներ է արձակել, հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Այսօր երեկոյան թշնամին Շուշիից ինքնաձիգերից լուսածիր գնդակներ է արձակել, որոնք լսվել և տեսանելի են եղել մայրաքաղաք Ստեփանակերտից։

Թեմայի շուրջ «Արցախպրես»-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանն ասել է, որ միջադեպն ամբողջությամբ տեղավորվում է վերջին երկու օրերին ադրբեջանական կողմի դրսևորած ագրեսիվ վարքի շրջանակում։
 
«Ղազախստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները և ՀԱՊԿ արագ արձագանքը մեծապես փոխել են թյուրքական աշխարհի ծրագրերը, և Ադրբեջանի՝ հատկապես այս օրերի  ջղաձիգ պահվածքն առաջին հերթին պայմանավորված է այդ գործողություններով։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության դաշնակիցների, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնության  կողմից պետք է համապատասխան արձագանք լինի, և հույս ունեմ, որ այն չի ուշանա»,- ասել է մեր զրուցակիցը և ավելացրել, որ Շուշիից արձակված անկանոն կրակոցներն այս անգամ, բարեբախտաբար,   որևէ հետևանք չեն ունեցել, և  հայկական կողմը տուժածներ չունի։

  • Կիսվել: