ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը․ Վահրամ Պողոսյան

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը․ Վահրամ Պողոսյան

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Ասյ

Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար»,- ասվում է նրա հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: