երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ադրբեջանը պետք է անհապաղ թույլ տա Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության ազատ տեղաշարժը. ԵՀ պատգամավոր

Ադրբեջանը պետք է անհապաղ թույլ տա Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության ազատ տեղաշարժը. ԵՀ պատգամավոր

Ադրբեջանը պետք է անհապաղ թույլ տա Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրահանձնաժողովի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր՝ հունվարի 6-ին, հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Սիրտս ցավում է Լեռնային Ղարաբաղում շրջափակված ավելի քան 100 հազար մարդկանց համար։ Նրանք սննդի և դեղորայքի պակաս ունեն։ Ադրբեջանի կառավարությունը և նրանց համախոհները պետք է անհապաղ թույլատրեն Լաչինում խաղաղ բնակչության անխափան տեղաշարժը՛՛:

 

  • Կիսվել: