ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանը կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ․ վիրավորում է ստացել 7 զինծառայող

Ադրբեջանը կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ․ վիրավորում է ստացել 7 զինծառայող

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: