երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան փակուղի չեն մտցրել. Բեգլարյանը խոսեց ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքների մասին

Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան փակուղի չեն մտցրել. Բեգլարյանը խոսեց ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքների մասին

Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան  փակուղի չեն մտցրել ու նրա գործողությունների կամ անգործության պրակտիկ գինը չի բարձրացել:  Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով օրեր շարունակ նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց:

 

«Այդ գինը կարող է լինել ֆինանսական, քաղաքական, ռազմաքաղաքական չափումով, կարող են կիրառվել անձամբ Իլհամ Ալիևի կամ նրա մտերիմների հանդեպ պատժամիջոցներ, բայց պետք է գին բարձրացնել, այլ տարբերակ չունենք: Եվ այդ գինը պետք է բարձրացնի միջազգային հանրությունը, և այստեղ Հայաստանի Հանրապետությունը շատ մեծ դեր ունի կատարելու»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի պետնախարարի խորհրդականի խոսքով՝ Հայաստանի և Արցախի գործողությունները պետք է միտված լինեն ոչ թե Ադրբեջանի հեղինակության նվազեցմանը և  բարոյական հաղթանակներին, այլ Ադրբեջանի պրակտիկ շահերին հարվածելուն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: