երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը Արցախի տարածքում սկսել է հեռարձակել ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ

Ադրբեջանը Արցախի տարածքում սկսել է հեռարձակել ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ

APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը Շուշիի ռադիոհեռուստատեսային աշխատարկի և հեռարձակման կայանի միջոցով Ղարաբաղի շրջանի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Խանքենդիում (Ստեփանակերտում) սկսել է հեռարձակվել ադրբեջանական 7 ռադիո- և 9 հեռուստածրագրեր, փոխանցում է «Ազատություն»-ը։

Բացի այդ, ռադիոյի 101.1, 103.5 և 97.7 FM հաճախականությամբ սկսվել է հայերեն և ռուսերեն լեզուներով ծրագրերի հեռարձակումը, որի նպատակն է հայազգի բնակիչներին հասցնել ադրբեջանական իշխանությունների կարգադրությունները և կոչերը:

Ըստ APA-ի, ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերի հեռարձակման հարցը քննարկվել է սեպտեմբերի 29-ին Եվլախում Ադրբեջանի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: