Ադրբեջանը 2,3 մլրդ դոլար է հատկացնում օկուպացված Արցախում վանդալիզմը շարունակելու համար
Ադրբեջանը 2025 թվականին նախատեսում է ավելի քան 2,3 միլիարդ դոլար հատկացնել օկուպացված Արցախում լայնածավալ «վերականգնողական» աշխատանքների համար, այս մասին նշված է պետբյուջեի տարեկան ծրագրերում։
«2025 թվականին Ադրբեջանի պետական բյուջեն նախատեսում է ավելի քան 2,3 միլիարդ դոլար հատկացնել Արցախում լայնածավալ «վերականգնման» աշխատանքների համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում ամրագրված է նաև, որ սկսված 2020 թ․-ից՝ ներառյալ 2024 թվականը, Ադրբեջանի կառավարությունը պետական բյուջեից 10,3 միլիարդ դոլար է հատկացրել նշված աշխատանքների համար։