երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաքվում գործող Anglo Asian-ը պահանջել է վերականգնել «իրավունքները» Դրմբոնի,Կաշենի հանքերի վերաբերյալ

Բաքվում գործող Anglo Asian-ը պահանջել է վերականգնել «իրավունքները» Դրմբոնի,Կաշենի հանքերի վերաբերյալ

Ադրբեջանում գործունեություն ծավալող բրիտանական Anglo Asian Mining PLC հանքարդյունաբերական ընկերությունը նամակ է հղել մի շարք միջազգային կազմակերպությունների և կառավարությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտին, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին և Եվրամիությանը՝ հայտարարելով ներկայում այլոց կողմից շահագործվող հանքավայրերի նկատմամբ իր «իրավունքների» մասին:

Ընկերությունը դիմել է այս կառույցներին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել՝ վերականգնելու իրենց «օրինական իրավունքները» և ապահովելու իրենց աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Արցախի Դրմբոնի, Կաշենի հանքեր և հարակից տարածքներ։

Ընկերությունը հայտարարել է, որ հանքավայրերը գտնվում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, սակայն, ըստ Anglo Asian Mining PLC-ի, հայկական ընկերությունների կողմից «ապօրինի» արդյունահանումներն իրականացվել և շարունակվում են այդ տարածքներում։

  • Կիսվել: