երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանն արգելափակել է Արցախի կյանքի ճանապարհը. հանուն Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհի ապաշրջափակման ակցիայի մասնակիցներ

Ադրբեջանն արգելափակել է Արցախի կյանքի ճանապարհը. հանուն Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհի ապաշրջափակման ակցիայի մասնակիցներ

Արցախի պետական նախարարի խորհրդական, նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավուքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նախկին պաշտպաններ Յուրա Հայրապետյանը և Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաև Հայաստանի նախկին օմբուդսմեններ Լարիսա Ալավերդյանը և Արման Թաթոյանը միասին բողոքի ակցիաներ են իրականացրել ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 պետությունների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Մեծ Բրիտանիայի դեսպանությունների, ինչպես նաև Եվրամիության պատվիրակության նստավայրի դիմաց:
 
Ակցիայի մասնակիցները ահազանգել են, որ Ադրբեջանն արգելափակել է Արցախի կյանքի ճանապարհը, խափանել է Արցախի գազամատակարարումը՝ ստեղծելով հումանիտար աղետ Արցախի 120 հազար բնակչության համար:
 
Ստեղծված իրավիճակում Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ օդային միջանցքն Արցախի համար կյանքի ու մահվան հարց է:
 
Ավելին՝ Հայաստանի հանրային ռադիոյի ռեպորտաժում` https://u.to/gDqAHA
 

  • Կիսվել: