երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանն Արցախում մշտապես խախտում է մարդու բոլոր իրավունքները. Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանն Արցախում մշտապես խախտում է մարդու բոլոր իրավունքները. Գեղամ Ստեփանյան

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ընկած ժամանակահատվածում Արցախի տարածքում տարբեր իրավունքների խախտումների 63 դեպք է գրանցվել:

փետրվարի 15-ին կայացած ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Այս հանցագործությունների առնչությամբ Արցախի իրավապահ մարմինների կողմից հարուցվել են 53 քրեական գործեր: Արցախի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել են քայլեր, որպեսզի Ադրբեջանին բերեն, այսպես ասած, կառուցողական դաշտ, և հնարավորություն ստեղծվի, որ բոլոր նման դեպքերը համատեղ որևէ ձևաչափով արդար ու անաչառ քննության ենթարկվեն։ Սակայն որևէ դեպքով ադրբեջանական կողմը համաձայնություն չի տվել և համագործակցության չի գնացել: Եվ կարող եմ ամենայն պատասխանատվությամբ փաստել, որ բոլոր 63 դեպքերի պարագայում էլ ադրբեջանական կողմը իր որևէ զինծառայողի կամ պաշտոնյայի պատասխանատվության չի ենթարկել, այլ ընդհակառակը՝ խրախուսում է այդ խախտումները», - նշել է Գ.Ստեփանյանը:

  • Կիսվել: