հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանն ամենաթողության պայմաններում շարունակում է կոպտագույն կերպով խախտել իր ստանձնած պարտավորությունները. Արթուր Հարությունյան

Ադրբեջանն ամենաթողության պայմաններում շարունակում է կոպտագույն կերպով խախտել իր ստանձնած պարտավորությունները. Արթուր Հարությունյան

Ադրբեջանը շարունակում է կոպտագույն կերպով խախտել  իր իսկ ստորագրած և ստանձնած պարտավորությունները, իսկ դրա համար պատժամիջոցների մեխանիզմներ չեն գործում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու հարցին: 

«Ըստ էության Ադրբեջանը շարունակում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներ կոպտագույն խախտումները՝ էթնիկ զտումների և հայատյաց իր քաղաքականության շրջանակներում, որն այսօր էլ շարունակվում է: Դրա հիմնական նպատակն այն է, որպեսզի կարողանա առանց բռնությունների էթնիկ զտումների ենթարկի և հայաթափի Արցախը»,-նշել  է Ա. Հարությունյանը՝ կարևորելով պայքարելու վճռականությունը: 

«Մեր պայքարն այլընտրանք չունի: Ինքնորոշման իրավունքի համար մենք մեր կամքն արտահայտել են 30 տարի առաջ և այսօր էլ շարունակում ենք պայքարը: Եթե չշարունակենք կամ փորձենք կեղծ օրակարգերով, երկակի ստանդարտների կամ շահերի բախմամբ շարժվել, ապա հայտնվելու ենք նույն իրավիճակում, ինչպիսին 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ էր»,-ընդգծել է ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարը:

  • Կիսվել: