չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել․ ՊԲ

ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել․ ՊԲ

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով:

Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: