ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի ԶՈւ-ն միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել, քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր. ԱՀ տեղեկատվական շտաբ

Ադրբեջանի ԶՈւ-ն միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել, քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր. ԱՀ տեղեկատվական շտաբ

Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել, հայտնում են Արցախի ետղեկատվական շտաբից:

՛՛Տեղեկացնում ենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է շփման գիծը:

  • Կիսվել: