չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Նախիջևանիկ գյուղի նռան այգում տրակտորով աշխատողների ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Նախիջևանիկ գյուղի նռան այգում տրակտորով աշխատողների ուղղությամբ

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում՝ հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջևանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց:

Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։

Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել էր «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա։

  • Կիսվել: