ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է «Ղարաբաղում հայկական ուժերի ինժեներական աշխատանքների կասեցման» մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է «Ղարաբաղում հայկական ուժերի ինժեներական աշխատանքների կասեցման» մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ այսօր ՛՛Ղարաբաղում ադրբեջանական ստորաբաժանումները բացահայտել և կասեցրել են Աղդամի և Խոջալուի շրջաններում ՛՛հայկական ապօրինի ստորաբաժանումների՛՛ կողմից մարտական դիրքերն ամրացնելու ինժեներական աշխատանքները՛՛:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ադրբեջանի զինված ուժերը այսօր առավոտյան արձանագրել են, թե ինչպես են Ադրբեջանի տարածքում`ժամանակավորապես ռուս խաղաղապահների տեղակայման գոտում Ղարաբաղի ապօրինի զինված ուժերի ներկայացուցիչները ինժեներական աշխատանքներ կատարում`իրենց մարտական դիրքերն ամրապնդելու համար՛՛:

Նշվում է նաև, որ հայկական կողմի այդ գործողությունները կասեցնելու համար միջոցներ են ձեռնարկվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

  • Կիսվել: