չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով արցախցի շուրջ 350 հիվանդներ չեն կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ Երևանում. Թովմասյան

Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով արցախցի շուրջ 350 հիվանդներ չեն կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ Երևանում. Թովմասյան

Ադրբեջանի կողմից Արցախը արտաքին աշխարհին և Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով շուրջ 350 հիվանդներ չեն կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ Երևանում: 20 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, որից 10-ը երեխաներ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«120 000 բնակչություն, այդ թվում՝ 30 000 երեխա, շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ: 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ: Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից, որը պետք է արժանանա միջազգային հանրության կոշտ արձագանքին և կանխարգելիչ քայլերի իրականացմանը»,- գրել է Թովմասյանը:

  • Կիսվել: