Ադրբեջանի հետ պետք է երկխոսություն վարել. Անդրանիկ Քոչարյան
Լաչինի միջանցքը, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, պետք է անխափան աշխատեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ այն պարագայում, երբ ադրբեջանցիներն այլ ճանապարհ են առաջարկում, Արցախի իշխանությունները պետք է այնպիսի ձեւաչափ գտնեն, որ անվտանգության հարցերը չվնասելով ՝ լուծեն նաեւ հումանիտար աղետ թույլ չտալու խնդիրը։
Քոչարյանը նաեւ տեսակետ հայտնեց, որ, չնայած դժվարություններին, Ադրբեջանի հետ պետք է երկխոսություն վարել։