ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի և Ստամբուլի գլխավոր դատախազներն այցելել են Վարանդա և Շուշի

Ադրբեջանի և Ստամբուլի գլխավոր դատախազներն այցելել են Վարանդա և Շուշի

Ստամբուլի գլխավոր դատախազ Շաբան Յըլմազի գլխավորած պատվիրակությունը, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հրավերով, պաշտոնական այցով ժամանել է Բաքու:

Նոյեմբերի 24-ին պատվիրակությունն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջան, ծանոթացել այնտեղ կառուցված միջազգային օդանավակայանին։

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Շուշի: Նրանք այցելել են այն տարածքը, որտեղ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը։

  • Կիսվել: