ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանի և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են Լաչինի միջանցքի հարցը

Ադրբեջանի և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են Լաչինի միջանցքի հարցը

«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լաչինի միջանցքի հարցը:

Բայրամովը պաշտոնակցին հավաստիացրել է, թե «միջանցքի փակ լինելու մասին հայկական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում»:

Նա ասել է, թե Ադրբեջանը փորձում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն «հայկական կողմը տորպեդահարում է այդ ջանքերը»:

Բայրամովի պնդմամբ, հայերը չարաշահել են միջանցքի շահագործումը, քանի որ թույլ են տվել, որ դրանով երթևեկեն երրորդ երկրների քաղաքացիներ: Բացի այդ, ըստ Բայրամովի, միջանցքի վերաբերյալ պայմանավորվածության խախտումների մասին է վկայում նաև այն, որ «դրանով հայերը Հայաստանից Ադրբեջան են փոխադրվել Հայաստանում 2021 թվականին արտադրված ականներ»:

«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության հաղորդագրությունում Լաչինի միջանցքի մասին Էստոնիայի արտգործնախարարի հայտնած տեսակետներն ընդհանրապես ներառված չեն:

  • Կիսվել: